Նվազագույնը 45 մարդ վնասվածքներ է ստացել երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ առավոտ` Չինաստանի հարավում: Ավելի վաղ հաղորդվում էր 22 տուժածների մասին: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Չինաստանի հարավում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի պատճառով 35 հազար մարդ տարհանվել է: Մասնագետների տվյալներով՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մյանմայի և ԿԺՀ-ի սահմանին, Յունյան նահանգում: Օջախը գտնվում է 10 մ խորության վրա: